կարևոր
2392 դիտում, 2 տարի առաջ - 2021-09-19 21:47

«Հայաստանն Էրմենիստան չի դառնալու». Էդուարդ Շարմազանով

«Հայաստանն Էրմենիստան չի դառնալու». Էդուարդ Շարմազանով

Կապիտուլյանտ ռեժիմը Հայաստանի Էրմենիստան վերածելու գործընթացին մեկնարկ է տալիս՝ Էրդողանի հետ հանդիպումներ նախաձեռնելով։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։

«Ո՞րն է սրա նպատակը։

Վերջնականապես «սպանել» ցեղասպանության դատապարտման եւ ազգային պահանջատիրության օրակարգը։

Որեւէ համեմատական 2009-ի «ֆուտբոլային դիվանագիտության» հետ անթույլատրելի է։

Այն ժամանակ մենք հաղթողի դիրքերում էինք, Շուշին ու Հադրութը հայկական էին, իսկ ազգային պահանջատիրությունը պետական քաղաքականություն։

Ցյուրիխում ՀՀ-ն Դավութօղլուին թույլ չտվեց անգամ մեկ բառ խոսել ի պաշտպանություն Ադրբեջանի։

Բայց հիմա այս կապիտուլյանտները սկսել են թուրքին սիրաշահելու «մրցավազքը»։

Պարտություն բերածներն առաջնորդվում են անվերջ զիջելով ,միայն թե պահեն աթոռը։

Կործանարար պարտությունից հետո ապազգային վարչախումբը նախաձեռնում է «հեղափոխության» վերջին փուլը՝ արտաքին քաղաքական վեկտորի փոփոխություն ու թուրքերի հետ «հնազանդություն» ապահովելով։

Հայաստանն Էրմենիստան չի դառնալու»,-գրել է Շարմազանովը։