կարևոր
787 դիտում, 3 շաբաթ առաջ - 2021-09-19 21:18

Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում

Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում

Այսօր, սեպտեմբերի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:
 
Ժամը 01:00-ի սահմաններում, Ծիծեռնակաբերդի խճուղում թիվ 23 էլեկտրասյան դիմաց, բախվել են Երևանի բնակիչներ, 31-ամյա Նարեկ Դալլաքյանի վարած Opel մակնիշի և 32-ամյա Սերգեյ Համբարձումյանի Mazda մակնիշի ավտոմեքենաները:
 
Վթարի հետևանքով Ս. Համբարձումյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա», իսկ Ն. Դալլաքյանը՝ «Աստղիկ» բժշկական կենտրոններ:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: