կարևոր
1825 դիտում, 3 շաբաթ առաջ - 2021-09-19 20:46

Հայաստանի գործադիր իշխանությունը խնդրում է հանդիպում մեր դեմ բայրաքթարներ ուղարկողից. Արամ Վարդեւանյան

Հայաստանի գործադիր իշխանությունը խնդրում է հանդիպում մեր դեմ բայրաքթարներ ուղարկողից. Արամ Վարդեւանյան

Ակնհայտ էր, որ «ոչ մի քննադատություն» թուրքիային իշխանական մեխանիզմը տրամաբանություն ուներ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը:

«Տրամաբանության հիմքը վերջնական դրվեց օրեր առաջ, կրկին գաղտնի ձևով Բաթումիում, իսկ գաղտնազերծվեց` այսօր: Գաղտնազերծողը 44-օր բայրաքթարներով, վարձկաններով մեր դեմ պատերազմող, միջազգային հանցագործ էրդողանն էր: Ֆիքսենք ոչ թե հայ պաշտոնյաներն են բարձրաձայնում այս «նորությունը», այլ թուրքերը..:

Պարզվում է Հայաստանում իշխանական ուժը, որը պարտավոր է պաշտպանել միայն Հայաստանի շահերը` բառացի խնդրում է հանդիպում միջազգային հանցագործից, դրա դիմաց էլ ստանում նախապայմաններ: Հայաստանի գործադիր իշխանությունը ոչ թե զբաղվում է օրհասական լրջագույն խնդիրներով, մեր տարածքից առևանգված հայրենակիցներով, երկրի անվտանգությունը վերականգնելով, այլ խնդրում է հանդիպում բայրաքթարներ մեր դեմ ուղարկողից:

Վստահ եմ այս ամենի ժամանակագրությունը ևս պատահական չէր...»,-գրել է Վարդևանյանը: