19.05.2022
|
||
---|---|---|
USD | 459.4 +1.91 | |
GBP | 571.03 +3.88 | |
EUR | 484.07 +2.88 | |
GEL | 157.33 +1.19 | |
RUB | 7.4 +0.18 |
Արցախյան աղետալի պատերազմից հետո ստեղծված իրավիճակում հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման համար հայկական շահերից բխող որեւէ օբյեկտիվ հիմք չկա։ Այս մասին գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
«Ոչ մի լոգիստիկ, տնտեսական, էներգետիկ, խաղաղասիրական, անվտանգային հիմնավորում չի դիմանալու որեւէ քննադատությանը։
Կապիտուլյանտի կողմից Էրդողանի հետ հանդիպում աղերսելը հետապնդում է երկու հիմնական նպատակ։
1. Վերջնականապես կոտրել ազգային դիմադրողականության մեջքը՝ ապագայում բացառելով հայկական ռենեսանսը/ռեւանշը։
2. Իրականացնել գեոպոլիտիկ ճակատագրական շրջադարձ՝ Հայաստանը հանելով Ռուսաստանի հետ ռազմավարական դաշինքից։
2009թ.-ին մենք հաղթողի դիրքերից, առանց հրաժարվելու մեր ազգային օրակարգից, Արցախից եւ ցեղասպանության ճանաչման հարցից, տարանջատում էինք հայ-թուրքական օրակարգը Արցախյան հարցից եւ Ադրբեջանի հետ հարաբերություններից։
2021թ.-ին պատերազմում պարտված, Արցախից փաստացի հրաժարված, Սյունիքի թյուրքացման վտանգի ներքո, ցեղասպանության ճանաչման հարցը երկրորդ պլան մղած իրավիճակում հայ-թուրքական օրակարգը ազգային դավադրություն է»,-գրել է Աշոտյանը։