կարևոր
1054 դիտում, 1 ամիս առաջ - 2021-09-19 18:43

Լռության ակցիան շարունակելու ենք մինչև սեպտեմբերի 21-ը. Արմեն Գրիգորյան

Լռության ակցիան շարունակելու ենք մինչև սեպտեմբերի 21-ը. Արմեն Գրիգորյան

Մեզ մոտ լռության ակցիա է, մենք համարում ենք, որ անկախության տոնն այս իրավիճակում պետք է «տոնել» լռությամբ: Այս մասին ընդդեմ սեպտեմբերի 21-ի «գունագեղ» միջոցառման անցկացման ժամանակ ասաց պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը.

«Ամեն օր զարհուրելի բաներ են կատարվում: Երկու օր առաջ դեռահաս ֆուտբոլիստ երեխաների են ահաբեկել են, Արցախի դրոշն են պոկել, հայկական բեռնատար են վնասել, երեկ երկու հայ տղա են գերեվարել: Թշնամին մեր երկրում կանգնած՝ ում ուզում վերցնում, տանում է, ինչ ուզում, անում է, մենք անկախության օր ենք նշո՞ւմ, սա ի՞նչ հիվանդություն է:

Լռության ակցիան շարունակելու ենք մինչև սեպտեմբերի 21-ը, մենք պատրաստվում ենք այստեղ կանգնենք և լռենք՝ մեջքով դեպի բեմը»,-ասաց Արմեն Գրիգորյանը և հավելեց, որպեսզի հասնեն իրենց նպատակին, ակցիայի մասնակիցների թիվը պետք է շատանա»,-ասաց պրոդյուսերը:

Արմեն Գրիգորյանը հայտնեց, որ վիճակը նորմալ է, մարմնական վնասվածքներ չունի:

«Անցել եմ դատաքննչական հետազոտություն, որովհետև ես ինձ բերման ենթարկող կարմիր բերետավորին դատելու եմ: Ես ասել եմ, եթե ոստիկանները անօրիանական բիրտ ուժ կիրառեն, պատասխանը ստանալու են, և այդ պատասխանը լինելու է օրենքով:Ձեռքերդ բռնում, տակից հարվածում են, դա ոստիկանին անհարիր է, այդ մարդը պետք է դատվի, առնվազն պետք է ոստիկանության շարքերը չպղծի»,-ասաց Արմեն Գրիգորյանը:

Հիշեցնենք, որ երեկ՝ սեպտեմբերի 18-ին, Երևանի Շառլ Ազնավուրի հրապարակում էին հավաքվել բազմաթիվ քաղաքացիներ, որոնք բողոքի ակցիա էին նախատեսել՝ ընդդեմ սեպտեմբերի 21-ին Նիկոլ Փաշինյանի ազդարարած «գունագեղ» տոնակատարության։

Նշենք, որ երեկ հերթական ակցիայի ժամանակ Արմեն Գրիգորյանը Շառլ Ազնավուրի անվան հրապարակից բերման էր ենթարկվել ոստիկանություն: