կարևոր
454 դիտում, 4 շաբաթ առաջ - 2021-09-19 18:22

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 501 նոր դեպք

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 501 նոր դեպք

Վերջին 24 ժամվա ընթացքում կատարվել է 22.920 թեստավորում, որի արդյունքում գրանցվել է վարակի 1.501 նոր դեպք: Համաճարակի սկզբից ի վեր Վրաստանում գրանցվել է վարակի 595.264 դեպք:

Վերջին մեկ օրում Վրաստանում կորոնավիրուսից ապաքինվել է 1 954 մարդ, պանդեմիայի սկզբից ի վեր 559 996 հիվանդների հաջողվել է հաղթահարել վարակը:

Կորոնավիրուսի հետևանքով առաջացած բարդությունների պատճառով վերջին 24 ժամվա ընթացքում մահացել է 43 հիվանդ, իսկ համաճարակի սկզբից ՝ 8.541 մարդ:

Ներկայումս Վրաստանում կա 26 701 ակտիվ դեպք, որից 5 446-ի դեպքում պահանջվում է ստացիոնար բուժում: 1.255 հիվանդի վիճակը ծանր է, 330 -ին միացված են արհեստական ​​շնչառության ապարատներ: