կարևոր
790 դիտում, 3 շաբաթ առաջ - 2021-09-19 16:23

Մեր հայրենակիցները առևանգվել են ադրբեջանցիների կողմից. տվյալ ճանապարհահատվածից շեղվելու հավանականություն չկա. Աննա Գրիգորյան

Մեր հայրենակիցները առևանգվել են ադրբեջանցիների կողմից. տվյալ ճանապարհահատվածից շեղվելու հավանականություն չկա. Աննա Գրիգորյան

Այսօր ՀՀ ազգային անվտանգությունը հաղորդագրություն էր տարածել` հայտնելով, որ ՀՀ Կոտայքի մարզի Քասախ համայնքի երկու բնակիչ Գորիս-Որոտան ճանապարհահատվածով երթևեկելիս շեղվել են մայրուղուց և հայտնվել են Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում: Այս մասին գրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը:

«Ես, ով բազմիցս անցել եմ տվյալ ճանապարհով, վստահեցնում եմ, որ նշյալ ճանապարհահատվածից շեղվելու հավանականություն չկա, առավել ևս, որ ամենուրեք տեղադրված են ադրբեջանական դրոշներ, ինչպես նաև ադրբեջանական տեղանուններով վահանակներ: Փաստացի մեր հայրենակիցները առևանգվել են ադրբեջանցիների կողմից:

Մի քանի օր առաջ` կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ, իմ հարցին` արդյոք հնարավոր է, որ մեր հայրենակիցների համար էլ խոչընդոտներ ստեղծվեն Գորիս-Կապան ճանապարհին, կառավարության ղեկավարն այդպես էլ չպատասխանեց: Ադրբեջանցիներն իրենց սադրիչ գործողություններով այս հարցի պատասխանն էլ տվեցին:

Փաստորեն պողպատյա մանդատակիրների և բանավոր փոխըմբռնմամբ Գորիս-Կապան ճանապարհը հանձնողների համար խաղաղության դարաշրջանն արդեն եկել է. երբ հայը իր երկրի միջպետական ճանապարհով անցնելիս առևանգվում է, երբ արցախցի պատանիներին տեղափոխող ավտոբուսը կանգնեցվում է, և նրանք ստիպված լսում են ադրբեջանցիների հոխորտանքն առ այն, որ Արցախն Ադրբեջան է, երբ մեքենաների վրայից ջնջվում են Արցախի Հանրապետության և ՀՀ-ի դրոշները, խոչընդոտվում են իրանցիների ազատ տեղաշարժը, շրջափակման մեջ են մնում մեր գյուղերը...

Մինչ իշխանությունը պատրաստվում է գունագեղ տոնախմբության, նույն իրականության մեջ անէանում են ՀՀ սահմանները, առևանգվում և ահաբեկվում են մեր հայրենակիցները»,-գրել է պատգամավորը: