կարևոր
1459 դիտում, 3 շաբաթ առաջ - 2021-09-19 14:51

Ըստ ԱԱԾ-ի մոլորվել են, բայց իրականում ադրբեջանցիներն են մեր տարածքում կանգնեցրել այդ մարդկանց. Նարեկ Մանթաշյան

Ըստ ԱԱԾ-ի մոլորվել են, բայց իրականում ադրբեջանցիներն են մեր տարածքում կանգնեցրել այդ մարդկանց. Նարեկ Մանթաշյան

ԱԱԾ կոչվող կառույցը, որը բացված՝ Ազգային Անվտանգության Ծառայություն է կոչվում, կարծես վերածվել է Ադրբեջանին Արդարացնող Ծառայության...: Այս մասին գրել է «Այլընտրանք» ՀԿ ղեկավար, «Հայաստան» դաշինքի անդամ Նարեկ Մանթաշյանը: 

«Այսօր Հայաստանի սուվերեն տարածքում ճանապարհից երկու Հայաստանի քաղաքացի է անհետացել, գյուղապետի պնդմամբ, այդ մարդկանց կանգնեցրել են ապօրինի մեր տարածքում գտնվող և ոստիկանական հենակետ տեղադրած ադրբեջանցիները, իսկ մեր ԱԱԾ-ն հաստատակամ պնդում է, որ քաղաքացիները մոլորվել են և հայտնվել ադրբեջանական տարածքում...

Փաստորեն մեր անվտանգությունը վստահված է մի կառույցի, ով հայ քաղաքացուն մոլորված ուլիկ է ներկայացնում, միայն թե արդարացնի թշնամուն...

Այս առումով մի քանի հարց է առաջանում.

1. Արդյոք ԱԱԾ-ն կոչվա՞ծ է և ունա՞կ է ապահովել մեր անվտանգությունը:

2. Եթե այդ տարածքները ձեր բնրոշմամբ ու ձեր ծնած քարտեզներով տվել եք թշնամուն, ապա ինչո՞ւ համապատասխան վայրերում, որտեղ կա հնարավորություն «մոլորվելու» չեք կանգնեցնում հայ սահմանապահ հենակետեր, ովքեր մեր քաղաքացիներին կուղորդեն «չմոլորվելու» համար:

3.Ինչքա՞ն եք պատրաստվում մեր ժողովրդին մատաղացու ուլ դարձնեք, ձեր կեղտոտ խաղերի համար:

4. Ի՞նչ արժեք, ինչքանո՞վ եք վաճառել մեր անվտանգությունն ու սուվերենությունը...

Հ.Գ. Մոլորվածը դուք եք, արա, որ մի քանի կոպեկով ծախվել եք, պատգամավոր կոչվող մի քանի Սյունեցի տականքներին էլ պարգևավճարով առել եք, որ գոռան Սյունիքում անվտանգա...

Մոլորյալ ավանակների իշխանություն...»,-գրել է Մանթաշյանը: