կարևոր
808 դիտում, 4 շաբաթ առաջ - 2021-09-19 14:17

Թշնամու նպատակը մեկն է. կամ քաղաքական ճանապարհով, կամ նոր պատերազմով, կամ էլ հայաթափելով վերցնել Սյունիքը. Արտակ Զաքարյան

Թշնամու նպատակը մեկն է. կամ քաղաքական ճանապարհով, կամ նոր պատերազմով, կամ էլ հայաթափելով վերցնել Սյունիքը. Արտակ Զաքարյան

Նիկոլի գործընկեր ազերի-թուրքերը, Գորիս-Որոտան ճանապարահատվածից ՀՀ քաղաքացիների են առևանգել։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը` անդրադառնաալով Գորիս-Կապան ճանապարհին ՀՀ քաղաքացիների անհետանալու մասին լուրին:

«Շուտուվ կլսենք, որ փրկագին են ուզում։ Մի քանի ամիս առաջ, այս մասին հրապարակային խոսում էի և կային որոշ անուղղելի հիմարներ, որոնք պնդում էին, որ թուրքն այդպիսի բան չի անի։ Այնինչ՝ սա դեռ սկիզբն է։

Թուրքի նպատակը մեկն է. կամ քաղաքական ճանապարհով, կամ նոր պատերազմով, կամ էլ արագ հայաթափելով վերցնել Սյունիքը։

Նիկոլը՝ ինչպես Արցախը հանձնելու, այնպես էլ Սյունիքը հանձնելու հարցում ամբողջովին ծառայում է թուրք-ադրբեջանական քաղաքականությանը։ Արդեն ոչ թե թաքնահարույց, այլ՝ բացահայտ»։