կարևոր
1792 դիտում, 1 տարի առաջ - 2021-09-19 13:30

Գազամատակարարման պլանային ընդհատումներ կլինեն հետևյալ հասցեներում

Գազամատակարարման պլանային ընդհատումներ կլինեն հետևյալ հասցեներում

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով սեպտեմբերի 22-ին՝ ժամը 09:00-ից մինչև սեպտեմբերի 23-ը ժամը 21:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի Նոր Նորքի 5-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ զանգվածների, Բագրևանդի, Դավիթ Բեկի, Սաֆարյան փողոցների, Մոլդովական փողոցի թիվ 32/2, 32/4 բազմաբնակարան շենքերի, հարակից առանձնատների, Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի Մայակ, Բանավան թաղամասերի, 14-րդ, 26-րդ փողոցների գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը, ժամը ժամը 09:00-ից մինչև սեպտեմբերի 23-ը ժամը 17:00-ն, կդադարեցվի Արարատի մարզում գործող «Վիգ Հաս», «Թեգաար», «Միրզա», «Վեդի Գազ», «Ճերմակ առագաստ», «Դեյվ» ՍՊԸ-ների, «ԱՁ Վ.Սաֆարյան» ԱԳԼՃԿ-ների և «Արարատ Քեննինգ Ֆեքթըրի» ՍՊԸ-ի պահածոների գործարանի գազամատակարարումը:

Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Հ.Էմին 1-ին նրբանցքի, Մալխասյան փողոցի թիվ 1, 3, Մամիկոնյանց փողոցի թիվ 62 բազմաբնակարան շենքերի, Հ.Էմին փողոցի առանձնատների գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը:

Նույն օրը՝ ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղ համայնքի գազամատակարարումը, ժամը 10:30-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Կոտայքի մարզի Զովունի գյուղի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը, ժամը 09։00-ից մինչև սեպտեմբերի 24-ը ժամը 20։00-ն, կդադարեցվի Շիրակի մարզի Աղին, Իսահակյան, Լանջիկ, Ջրափի, Սարակապ, Սառնաղբյուր, Ձիթհանքով, Քարաբերդ, Հայկաձոր, Անի կայարան, Անիպեմզա, Բագրավան գյուղերի, Արագածոտնի մարզի Թալին քաղաքի, Մաստարա, Աշնակ, Թաթուլ, Ակունք, Իրինդ, Դավթաշեն, Եղնիկ, Շղարշիկ, Կաթնաղբյուր, Ցամաքասար, Սուսեր, Զարինջա, Հացաշեն, Նոր Արթիկ, Դաշտադեմ, Արտենի, Արագածավան գյուղերի գազասպառողների, տարածաշրջանում գործող ԱԳԼՃԿ-ների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը, ժամը 09:00-ից մինչև սեպտեմբերի 24-ը ժամը 11:00-ն, կդադարեցվի Սյունիքի մարզի Գորայք գյուղի գազասպառողների և «Ս.Կ. Կազ» ՍՊԸ-ի գազամատակարարումը: