կարևոր
2740 դիտում, 2 տարի առաջ - 2021-09-19 12:19

Կոտայքի մարզի 2 բնակիչ Գորիս-Որոտան ճանապարհին շեղվել է մայրուղուց ու հայտնվել Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում․ ԱԱԾ

Կոտայքի մարզի 2 բնակիչ Գորիս-Որոտան ճանապարհին շեղվել է մայրուղուց ու հայտնվել Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում․ ԱԱԾ

ՀՀ ԱԱԾ-ն հաղորդագրություն է տարածել, որում ասվում է.

«Սույն թվականի սեպտեմբերի 18-ին, ժամը 21:00-ի սահմաններում ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում տեղեկություններ են ստացվել առ այն, որ նույն օրը  ՀՀ Կոտայքի մարզի Քասախ համայնքի երկու բնակիչներ (տվյալները հայտնի են) Գորիս-Որոտան ճանապարհահատվածով երթևեկելիս շեղվել են մայրուղուց և հայտնվել են Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում:

ՀՀ ԱԱԾ և ՌԴ ԱԴԾ սահմանապահների կողմից իրականացվում են համապատասխան աշխատանքներ նրանց հայտնաբերելու ուղղությամբ:

Արդյունքների մասին կտեղեկացվի լրացուցիչ»: