կարևոր
466 դիտում, 3 շաբաթ առաջ - 2021-09-19 10:36

Այսօր սեպտեմբերի 19-ն է. 2006 թ. այս օրը Թաիլանդում ռազմական հեղաշրջում իրականացվեց

Այսօր սեպտեմբերի 19-ն է. 2006 թ. այս օրը Թաիլանդում ռազմական հեղաշրջում իրականացվեց

Սեպտեմբերի 19-ը տարվա 262-րդ օրն է։

Տարվա ավարտին մնում է 103 օր։

  • 1618 թ. – սկսվեցին Պլզենի ճակատամարտերը, Երեսնամյա պատերազմի նշանավոր ռազմական բախումներից մեկը։
  • 1869 թ. – ծնվել է Երվանդ Օտյանը, արևմտահայ գրող-երգիծաբան (մահ. 1926 թ.)։
  • 1888 թ. – Բելգիայի Սպա քաղաքում անցկացվեց առաջին գեղեցկության մրցույթը։
  • 1893 թ. – Նոր Զելանդիայում առաջին անգամ կանայք ընտրելու իրավունք ստացան։
  • 1926 թ. – Իտալիայի Միլան քաղաքում բացվեց Ջուզեպե Մեացայի անվան Սան Սիրո մարզադաշտը։
  • 1985 թ. – Մեքսիկայում տեղի ունեցած ուժեղ երկրաշարժի հետևանքով մահացավ մոտ 10000 մարդ, վնասվածքներ ստացան մոտ 30000 մարդ։
  • 1993 թ. – մահացել է Վիլյամ Գոլդինգը, անգլիացի գրող, գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիր (ծն. 1911 թ.)։
  • 2006 թ. – Թաիլանդում ռազմական հեղաշրջում իրականացվեց։