կարևոր
424 դիտում, 1 ամիս առաջ - 2021-09-18 22:08

ՍԱՏՄ-ն ստուգայց է կատարել Երևանի Էրեբունի վարչական շրջանի իրացման ցանց

ՍԱՏՄ-ն ստուգայց է կատարել Երևանի Էրեբունի վարչական շրջանի իրացման ցանց

Շաբաթօրյա ստուգայցը ՀՀ մայրաքաղաքի Էրեբունի վարչական շրջանի սուպերմարկետներում էր։

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները կորոնավարակի կանխարգելման համար սահմանված նորմերի խախտումներ չեն արձանագրել:

Ստուգայցերը շարունակվում են։

 Հիշեցում․ Խախտումների արձանագրման դեպքում տնտեսավարողը նախազգուշացվում է կամ ենթարկվում վարչական պատասխանատվության՝ տուգանքի, 100-ից 300 հազար, խախտման կրկնվելու դեպքում՝ 150-ից 500 հազար դրամի չափով:

Հիշեցում․ կորոնավարակի կանխարգելման համար սահմանված հիմնական պահանջներն են՝ աշխատակիցներն ու գնորդները պետք է կրեն դիմակ, պահեն սոցիալական հեռավորություն, խանութներում պետք է հասանելի տեղում լինեն ձեռքերի ախտահանիչներ, մակերեսները պետք է պարբերաբար ախտահանվեն, ունենան ախտահանման ու ջերմաչափման գրանցամատյաններ: