կարևոր
490 դիտում, 1 ամիս առաջ - 2021-09-18 21:41

Իշխանությունների լուծումը այլընտրանքային ճանապարհն է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ի՞նչ լուծում, ի վերջո, կարող է տրվել Գորիս-Կապան ավտոմայրուղու ադրբեջանցիների սեփականաշնորհած մի հատվածի խնդրին: Արդյոք այդտեղ Հայաստանի գործող իշխանություններն անելիք չունեն՝ ապավինելով դեռեւս Խորհրդային Միության ինչ-որ տարիներին եղած քարտեզներին: Այս հարցերն են արդեն որքան ժամանակ բարձրաձայնվում: 

Նախորդ օրերին էլ մի շարք միջադեպեր են տեղի ունեցել Գորիս-Կապան ավտոճանապարհին՝ Հայաստանի իշխանությունների կողմից առանց որեւիցե համաձայնագրի, փաստաթղթի՝ ադրբեջանցիներին հանձնված Որոտանի հատվածում: Դրանցից է նաեւ բավական աղմուկ բարձրացրած դեպքը, երբ ադրբեջանցիները կանգնեցրել են արցախցի երեխաներին տեղափոխող հայկական պետհամարանիշերով միկրո-ավտոբուսը, ստուգել, միաժամանակ պոկել են միկրո-ավտոբուսին փակցված տարբերանշանները, մասնավորապես` Արցախի դրոշը: Ադրբեջանցի հատուկ-ջոկատայինն էլ հայ երեխաներին ասել է, թե իբր «Լեռնային Ղարաբաղ այլեւս չկա», իսկ մեր իշխանությունները պնդում են, որ այլընտրանքային ճանապարհ կա:

Նիկոլ Փաշինյանը մի քանի անգամ անդրադարձել է Որոտանի ավտոճանապարհի հատվածում առկա խնդիրներին եւ դրանց վերաբերող հարցերին ի պատասխան նշվել է, որ կա այլընտրանքային ավտոճանապարհ: 

Այո, Սյունիքում ներկայում էլ կա այդպիսինը, Աղվան-Տաթեւ այլընտրանքային  խցանումներ եւ վթարային իրավիճակներ ստեղծող այլընտրանքային ավտոճանապարհը, որը բավական դժվարանցանելի հատվածներ ունի, այդ թվում գրունտային ծածկույթով: Բեռնատարների համար այդպիսի ճանապարհն այկհայտ բարդ է:

Ճանապարհաշինարարական մասնակի աշխատանքներ իրականացվում են, սակայն շատերն, այդ թվում իրանցի ավտովարորդները դեռեւս խուսափում են այդ ուղղությունից:

Մանրամասները՝ Թերեզա Հովհաննիսյանի տեսանյութում։