կարևոր
745 դիտում, 3 շաբաթ առաջ - 2021-09-18 20:43

Արենի համայնքի Խաչիկ բնակավայրում տեղի է ունեցել ամենամյա գաթայի փառատոնը

Արենի համայնքի Խաչիկ բնակավայրում տեղի է ունեցել ամենամյա գաթայի փառատոնը

Յուրաքանչյուր աշուն Խաչիկ գյուղի բնակիչները հավաքվում են նշելու ալյուրից, կարագից եւ շաքարից պատրաստված ամենահամեղ հայկական աղանդերին նվիրված Գաթայի փառատոնը: Փառատոնի ընթացքում այցելուները կարող են փորձել ավանդական գաթան, ականատես լինել դրա պատրաստմանը, ինչպես նաև վայելել ազգագրական երաժշտությունն ու պարերը, մասնակցել խաղերին և գնումներ կատարել տեղական արվեստի եւ արհեստների տոնավաճառից: Եվ փառատոնի ամենավառ իրադարձությունը՝ ամենամեծ գաթայի համտեսն է՝ պատրաստված գյուղի հրուշակագործների կողմից:

Ամենամյա փառատոնն այս տարի Խաչիկում նշեցին այսօր՝ սեպտեմբերի 18-ին։ Փառատոնը մեկնարկեց աշխարհի ամենամեծ և ռեկորդային չափսեր ունեցող գաթայի օրհնության արարողակարգով, ապա՝ հյուրասիրությումբ։

Փառատոնի ընթացքում ցուցահանդես-վաճառքով տեղի և հարակից շրջանների ներկայացուցիչները, հանդես գալով առանձին տաղավարներում, ներկայացնում են իրենց բերքն ու բարիքը, տեղին հատուկ ավանդական ուտեստները, քաղցրավենիքը, արհեստներն ու արվեստները։

Փառատոնի ընթացքում կտրվում է աշխարհի ամենամեծ տրամագծով գաթան, որը տարեց տարի մեծանում է, և 2017թ.-ին գրանցվել է Դյուցազնագրքում:​