Բիզնես համայնքի, տեղական եւ միջազգային գործընկերների ու հազարավոր աշխատակիցների հետ «Գալաքսի» ընկերությունների խումբը նշում է իր 22 ամյակը:
«Գալաքսի» ընկերությունների խումբը հաջողակ բիզնեսների ստեղծման յուրահատուկ հարթակ է, որտեղ բիզնես գաղափարները ծնվում են՝ զարգանալով դառնում նախագծեր եւ գտնում իրենց ուրույն՝ ռազմավարական տեղը շուկայում:
Համավարակից ու պատերազմից հետո երկիրը ոտքի հանելու առաքելությամբ՝ «Գալաքսի» ընկերությունների խումբը շարունակում է իր գործունեությունը, քաջ գիտակցելով որ ճգնաժամային եվ հետճգնաժամային իրավիճակներում բիզնեսի դերն առանցքային է:
Ըկերության թիրախում հայն է ու Հայաստանը: Նրանք փորձում են հայի ճկուն միտքն ու ուժը գործադրելով նպասատել Հայաստանի զարգացմանը: Օրվա շնորհավորանքներին միանում են նաեւ շնորհակալության խոսքերը:
Միավորված լինելու եվ ապագայի նկատմամբ լավատեսությամբ լցվելու ուղերձով «Գալաքսի» ընկերության հիմնադիրները այս միջոցառմամբ տալիս են առաջիկայում իրականացվելիք զարգացման ծրագրերի մեկնարկը: