կարևոր
880 դիտում, 1 ամիս առաջ - 2021-09-18 23:22

Հրդեհ Գավառ քաղաքում

Հրդեհ Գավառ քաղաքում

Սեպտեմբերի 18-ին, ժամը 16։29-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գավառ քաղաքի Հացառատ թաղամասում այրվում է անասնակեր։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։35-ին։ Այրվել է մոտ 1500 հակ կուտակած անասնակեր։