կարևոր
520 դիտում, 4 շաբաթ առաջ - 2021-09-18 19:10

Անվանի քանդակագործը Հայաստանին է նվիրել Արամ Խաչատրյանի, Արամ Մանուկյանի և Խաչատուր Աբովյանի դիմաքանդակները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այս երեք արվեստի գործը պատկանում է Մոնրեալում բնակվող անվանի քանդակագործ Մկրտիչ Տարագճյանի ձեռագրին: Որքան էլ համավարակը խոչընդոտեց քանդակների տեղափոխմանը, այնուամենայնիվ նմուշները Հայաստանում են: Երեք գործերից վերջինը  Խաչատուր Աբովյանի դիմաքանդակն էր՝ «Վերք Հայաստանի» ստեղծագործության 180 ամյակին նվիրված: 

ՀՅԴ թանգարանում, որտեղ գործում է Հայաստանի Առաջին Հանրապետությանը նվիրված մեծ ցուցասրահ, օրեր առաջ իր արժանի տեղը զբաղեցրեց նաեւ Արամ Մանուկյանի դիմաքանդակը: Մկրտիչ Տարագճյանը դեռ շատ ծրագրեր է նախատեսում իրականացնել, սակայն անկեղծանում է,որ առաջնային եւ ամենակարեւոր արվեստի նմուշը պետք է լիներ հենց Արամ Մանուկյանի դիմաքանդակը, քանի որ նրա շնորհիվ է դրվել առաջին հանրապետության հիմնաքարերը: Քանդակագործը ցավով է նշում, որ Արամ Մանուկյանը մինչեւ այսօր չունի իր տուն թանգարանը:

Համաշխարհային դասական երաժշտության մեջ իր ուրույն տեղը զբաղեցրած անվանի կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի կիսանդրին եւս իր տեղում է: Քանդակագործի մոտ գաղափարը ծնվել էր դեռ 2 տարի առաջ, իսկ կյանքի կոչվել 3 ամսում: Արամ Խաչատրյանի կիսանդրին Հայաստանում պետք է լիներ դեռ անցյալ տարի սեպտեմբերին, սակայն համավարակով պայմանավորված այն թանգարանին է հանձնվել այսօր: Մկրտիչ Տարագճյանն անկեղծանում է՝ քանդակը կերտել է հենց կոմպոզիտորի ստեղծագործությունների հնչյունների ներքո: