կարևոր
3181 դիտում, 1 տարի առաջ - 2021-09-18 18:26

Բերման ենթարկելու ընթացքում առերևույթ ծանր մարմնական վնասվածք է ստացել պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը․ Արթուր Ղազինյան

Բերման ենթարկելու ընթացքում առերևույթ ծանր մարմնական վնասվածք է ստացել պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը․ Արթուր Ղազինյան

Արդեն 2 ժամ է գտնվում եմ Երևան քաղաքի վարչության կենտրոնական բաժնում, տեսակցել եմ բոլոր 8 բերման ենթարկվածներին: Գրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը:

«Բերման ենթարկելու ընթացքում առերևույթ ծանր մարմնական վնասվածք է ստացել պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը, ում տրվել է դատական բժշկի ուղեգիր, հիմա շտապ օգնության մեքենայով տեղափոխվում է 1-ին հիվանդանոց: Գրիգորյանը ներկայացրել է ոստիկանության ապօրինի գործողությունների դեմ հանցագործության մասին հաղորդում:

Մնացած բերման ենթարկվածների ինքնազգացողությունը նորմալ է, հաշված րոպեների ընթացքում բոլորը կլինեն ազատության մեջ»: