12.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.91 -0.18 | |
GBP | 492.25 -3.42 | |
EUR | 417.56 -2.22 | |
GEL | 147.6 -2.87 | |
RUB | 6.66 -0.04 |
Իմ գործընկերներ Ելենա Կիրակոսյանի և Հռիփսիմե Ստամբուլյանի հետ Ոստիկանության Շենգավիթի բաժնում ենք: Գրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը։
«Այստեղ է բերման ենթարկված տասը քաղաքացի: Խաղաղ հավաք իրականացնող քաղաքացիներին բերման ենթարկելը ակնհայտորեն հավաքը խափանելու հակաիրավական նպատակ ունի: Բերման ենթարկվածների մեջ զոհված զինածառայողների ընտանիքի անդամներ են: Այսպես «գունագեղ» և մասշտաբային են պատրաստվում սեպտեմբերի 21-ին»:
Հիշեցնենք, որ Երևանի Շառլ Ազնավուրի հրապարակում էին հավաքվել բազմաթիվ քաղաքացիներ, որոնք բողոքի ակցիա էին նախատեսել՝ ընդդեմ սեպտեմբերի 21-ին Նիկոլ Փաշինյանի ազդարարած «գունագեղ» տոնակատարության։