կարևոր
1615 դիտում, 3 շաբաթ առաջ - 2021-09-18 16:59

Քաղաքացիները պահանջում են չեղարկել գունագեղ տոնակատարությունը «Նիկոլ, դավաճան» վանկարկումներերով

Քաղաքացիները պահանջում են չեղարկել գունագեղ տոնակատարությունը «Նիկոլ, դավաճան» վանկարկումներերով

Քաղաքացիները պահանջում են չեղարկել գունագեղ տոնակատարությունը «Նիկոլ, դավաճան» վանկարկումներերով: Երևանի Շառլ Ազնավուրի հրապարակում են հավաքվել բազմաթիվ քաղաքացիներ, որոնք բողոքի ակցիա են իրականացնում ընդդեմ սեպտեմբերի 21-ին Նիկոլ Փաշինյանի ազդարարած «գունագեղ» տոնակատարության։

Ակցիայի մասնակիցները նախատեսում էին քայլերթով գնալ դեպի կառավարության շենք, սակայն ոստիկանությունը քայլերթ թույլ չի տալիս։ Ոստիկանությունը փակել է Աբովյան փողոցը:

Քաղաքացիները ակցիայով աջակցում էին զոհված զինծառայողների հարազատներին, սակայն բախումներ տեղի ունեցան։

Ակցիայի ընթացքում ելույթ էր ունենում զոհված զինծառայողներից Գեւորգ Վիրաբյանի քույրը՝ Տաթեւ Վիրաբյանը։  Ոստիկանները կնոջը բռնի ուժով բերման ենթարկեցին, ապա առավել ագրեսիվ ձևով՝ աջ ու ձախ հրմշտելով մարդկանց, փորձում էին բացել ճանապարհը։

Ոստիկանական մեծ մեքենա է մուտք գործել Աբովյան փողոց, իսկ ոստիկանները փողոցի երկայնքով պատնեշ են կազմել՝ թույլ չտալու ակցիայի մասնակիցների մուտքը Հանրապետության հրապարակ։

Ըստ քաղաքացիների՝ կարմիր բերետավորները երիտասարդներից մեկին գետնին պառկեցնելով բերման ենթարկեցին, իսկ առողջական ծանր վիճակում գտնվող քաղաքացուն գլխի հատվածում սեղմելով նստեցրին ոստիկանական մեքենան։

ՀՀ ոստիկանությունից հայտնել են, որ ակցիայի 21 մասնակից բերման է ենթարկվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182֊րդ հոդվածով նախատեսված արարքի՝ ոստիկանության ծառայողների օրինական պահանջը չկատարելու համար։

ՀՀ ԱԺ ընդդիմադիր պատգամավորներն այս պահին Ոստիկանության տարբեր բաժանմունքներում են՝ պաշտպանելու անօրինաբար բերման ենթարկվածների իրավունքները: