Այս պահին Երևանի Շառլ Ազնավուրի հրապարակում հավաքվել են բազմաթիվ քաղաքացիներ, որոնք բողոքի ակցիա են նախատեսել՝ ընդդեմ սեպտեմբերի 21-ին Նիկոլ Փաշինյանի ազդարարած «գունագեղ» տոնակատարության։
Ակցիայի մասնակիցները նախատեսում են քայլերթով գնալ դեպի կառավարության շենք: Սակայն բողոքի գործողության նախաձեռնողներից պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը տեղեկացրել է, որ ոստիկանությունը զգուշացրել է՝ քայլերթը թույլ չի տալու։
«Ոստիկանությունն ասաց, որ թույլ չի տա։ Մենք էլ ասացինք, որ գնալու ենք։ Տեսնենք՝ ինչ կլինի։ Ասացինք՝ ինչի հիման վրա թույլ չեք տալիս, ասացին՝ ըստ օրենքի։ Թե ըստ որ օրենքի, պարզ չէ։ Նորմալ է թուրքաբարո իշխանության համար», - ասել է նա։
Րոպեներ անց կարմիրբերետավորները մեկ քաղաքացու տարան դեպի ոստիկանական մեքենան։
Դրանից հետո սկսվեց քաշքշոց ոստիկանների եւ ակցիայի մասնակիցների միջեւ եւ ոստիկանները բերման ենթարկեցին ակցիայի մի քանի մասնակիցների: