կարևոր
1321 դիտում, 1 ամիս առաջ - 2021-09-18 13:19

Տեղի է ունեցել Come Back/ «Հետ արի» ֆիլմի համաշխարհային պրեմիերան՝ Ղազախստանի Ուրալսկ քաղաքում

Տեղի է ունեցել ռեժիսոր Պարույր Ներսիսյանի Come Back/ «Հետ արի» ֆիլմի համաշխարհային պրեմիերան՝ Ղազախստանի Ուրալսկ քաղաքում: Ֆիլմը մասնակցել է JAIYQ FILM FEST միջազգային ֆիլմերի փառատոնի մրցույթային փուլում։

Փառատոնին ներկայացված են եղել բազմաթիվ ֆիլմեր աշխարհի տարբեր երկրներից, սակայն մրցութային փուլում ընդգրվել է 24 խաղարկային ֆիլմ:

Ֆիլմը պատմում է Արցախյան 44-օրյա պատերազմի մասին: Պատմությունը պտտվում է երիտասարդ հերոսուհու շուրջ, որը յուրովի է պայքարում թե՛ պատերազմի և թե՛ անձնական դրամայի դեմ:

Հերոսուհուն մարմնավորել է դերասանուհի Լիանա Ավետիսյանը, որը նշում է.

«Հպարտ եմ, որ այս ամենի մի մասնիկն եմ 

Ինչ խոսք, դժվար էր աշխատել մի թեմայի շուրջ, որը ֆիլմը ոչ թե պատմական էր դարձնում, այլ մերօրյա․․․ որի մասին ոչ թե պարզապես իմացել ես պատմության դասագրքերից, այլ անձամբ տեսել ես, լսել, զգացել, փորձել չխելագարվել այդ ամենից․․․

Մեկ լարված աշխատում էինք, մեկ ուրախության ճիչեր էինք արձակում հաջողված կադրերից, մեծ ժպտում էինք, մեկ ծիծաղում․․․ մեկ էլ լուռ նայում էինք միմյանց․․․ և շարունակում աշխատել»։

Come Back/ «Հետ արի» կարճամետրաժ ֆիլմի միջազգային փառատոնների մասնակցությունն այսքանով չի ավարտվում: Այն հայտ է ներկայացրել մասնակցելու մի շարք այլ միջազգային փառատոնների: