Սեպտեմբերի 18-ին «Արևիկ» ազգային պարկի տարածքում վերսկսվել են հրդեհաշիջման աշխատանքները, որին մասնակցում է 86 փրկարար ծառայող և «Զանգեզուր» կենսոլորտային համալիր ՊՈԱԿ-ի 12 աշխատակից։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 15-ին՝ ժամը 13։34-ին, Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ «Արևիկ» ազգային պարկի տարածքում նկատվել է ծուխ։ Մթության և ճանապարհի դժվարանցանելիության պատճառով ընթացքը ժամանակավորապես դադարեցվել է․ «Արևիկ» ազգային պարկի 5 աշխատակից տեղում իրականացրել է հերթապահություն։
Աշխատանքները շարունակվել են նաև սեպտեմբերի 16-ին և 17-ին: