11.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.09 +0.31 | |
GBP | 495.67 +4.92 | |
EUR | 419.78 +4.30 | |
GEL | 150.47 +0.32 | |
RUB | 6.7 -0.01 |
Պենտագոնը խոստովանել է, որ օգոստոսի 29-ին ամերիկյան անօդաչու սարքով սխալմամբ հարվածել են Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլի բնակելի շենքերից մեկին, ինչի հետեւանքով էլ առնվազն 10 մարդ, այդ թվում՝ երեխաներ են զոհվել:
Ամերիկյան ռազմական գերատեսչությունը հետագայում պարզել է, որ զոհվածներն ու տուժածները որեւիցե առնչություն չունեն ահաբեկիչների հետ:
«Մենք անկեղծորեն վստահ էինք, որ հարվածը կանխելու է օդանավակայանում մեր ուժերի ու մարդկանց դեմ սպառնալիքը: Բայց դա սխալմունք էր: Ես անկեղծորեն ներողություն եմ խնդրում»,- ասել է Միացյալ Նահանգների կենտրոնական հրամանատարության ղեկավար Ֆրենկ Մաքենզին:
Վաշինգտոնը խոստացել է ուսումնասիրել մահացածների հարազատներին փոխհատուցում տրամադրելու հարցը: