կարևոր
493 դիտում, 1 ամիս առաջ - 2021-09-18 12:17

Արցախում կորոնավիրուսային հիվանդության 8 դեպք է գրանցվել

Արցախում կորոնավիրուսային հիվանդության 8 դեպք է գրանցվել

Սեպտեմբերի 17-ին կատարվել է 62 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 8 դեպք է գրանցվել։

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 23 վարակակիր: Բժիշկները 5 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:

Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 12651 քաղաքացու հետազոտություն, որից 1112-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։