Սեպտեմբերի 18-ին աշխարհահռչակ հայ աստղագետ, Գիտությունների Ազգային Ակադեմիայի ակադեմիկոս, Բյուրականի աստղադիտարանի հիմնադիր, տեսական աստղաֆիզիկայի հիմնադիրներից մեկի` Վիկտոր Համբարձումյանի ծննդյան օրն է:
Այսօրը նշվում է հայ մեծանուն գիտնական Վ. Համբարձումյանի ծննդյան 113-ամյակը և աստղագիտության օրը Հայաստանում։ Սեպտեմբերի 18-ը, Հայաստանում որպես աստղագիտության օր է նշվում 2009թ-ից սկսած՝ ՀՀ կառավարության որոշման համաձայն։
Այս կապակցությամբ վաղ առավոտյան ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի աշխատակիցներն ու օրվա գիտական միջոցառման մասնակիցներն այցելել են Բյուրականի աստղադիտարանի պանթեոն՝ Համբարձումյանի շիրիմ, հարգանքի տուրք մատուցելու համար։
Գիտական միջոցառումից հետո՝ երեկոյան, աստղադիտարանում տեղի կունենա հանրային միջոցառում՝ «Աստղագիտության օրը Հայաստանում» խորագրով։
Միջոցառման շրջանակներում աստղադիտարանի այցելուները կարող են այցելել՝
Օրվա կապակցությամբ Վ. Համբարձումյանի տուն-թանգարանի, 2․6 մետրանոց աստղադիտակի, Շմիդտի համակարգի 1 մետրանոց աստղադիտակի և աստղացուցարանի դռներն այցելուների համար բաց կլինեն ավելի երկար՝ մինչև ժամը 23։00։
Շմիդտի համակարգի 1 մետրանոց աստղադիտակ կարող եք այցելել սկսած 20։00-ից։
Աստղազարդ երկնքի տակ դասախոսությունը կվարի Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը:
Տևողությունը 1 ժամ՝ 19:00-20։00
Դասախոսության թեմաները՝
Օրվա կապակցությամբ Վ. Համբարձումյանի տուն-թանգարանը կգործի ԱՆՎՃԱՐ։
Վիկտոր Համբարձումյանը (1908-1996) XX դարի խոշորագույն գիտնականներից մեկն է: Մեծ է նրա ներդրումն աստղագիտության և աստղաֆիզիկայի, տիեզերածնության, տեսական ֆիզիկայի, մաթեմատիկայի և փիլիսոփայության ամենատարբեր ոլորտներում:
Նա ավելի քան 700 հոդվածների և 20-ից ավելի գրքերի հեղինակ է: Առավել հայտնի է տարրական մասնիկների ֆիզիկայի, մոլորակային միգամածությունների տեսության, աստղային դինամիկայի, Գալակտիկայի տարիքի որոշման, ճառագայթման տեղափոխման տեսության, աստղասփյուռների, ակտիվ գալակտիկական միջուկների, գերխիտ աստղերի, բռնկվող և այլ անկայուն աստղերի վերաբերյալ կատարած աշխատանքներով և հայտնագործություններով: 1998թ-ից Բյուրականի աստղադիտարանը կրում է Վիկտոր Համբարձումյանի անունը։