կարևոր
616 դիտում, 4 շաբաթ առաջ - 2021-09-18 10:02

Հայաստան ուղարկված դրսի փողերի ներհոսքը պակասել է. «Ժողովուրդ»

Հայաստան ուղարկված դրսի փողերի ներհոսքը պակասել է. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այս տարվա հուլիսին ֆիզիկական անձանց անունով բանկերի միջոցով արտերկրից ստացված տրանսֆերտների զուտ ներհոսքը կազմել է 100 միլիոն 709 հազար դոլար: Նկատենք, որ, հունիս ամսվա համեմատ, Հայաստան ուղարկված դրսի փողերի` տրանսֆերտների զուտ ներհոսքը պակասել է 712 հազար դոլարով: Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ հուլիսին տրանսֆերտները շարունակել են հունիս ամսվա համեմատ պակասել:

Բացի այս, նշենք, որ Ռուսաստանի Դաշնությունից ստացված զուտ ներհոսքը, այլ կերպ ասած՝ Հայաստան եկած ու մնացած գումարը հուլիս ամսին կազմել է 55 մլն 935 հազար դոլար։ Հասկանալի է՝ այդ գումարների մեծ մասը փոխանցում են արտերկրում աշխատող հայերը, եւ ուղարկված գումարները այստեղ ապրող նրանց ընտանիքների ապրուստի հիմնական միջոցներն են: Այն, հունիս ամսվա համեմատ, 5 մլն 221 հազար դոլարով ավելացել է:

Մասնագետների խոսքերով՝ այս աճը պայմանավորված է այն հանգամանքով, որ մեր հայրենակիցների մեծ մասը, փետրվարի 1-ից սկսած, մեկնել է ՌԴ՝ արտագնա աշխատանքի, եւ գումար է ուղարկում հարազատներին: Ի դեպ, ԱՄՆ-ից Հայաստան ստացված տրանսֆերտների զուտ ներհոսքն է ավելացել. եթե այս տարվա մայիսին այն կազմել է 25 մլն 474 հազար դոլար, հունիսին՝ 33 մլն 422 հազար դոլար, ապա հուլիսին դարձել է 38 մլն 185 հազար դոլար»:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում