կարևոր
532 դիտում, 4 շաբաթ առաջ - 2021-09-18 09:28

Համայնքների խոշորացման հարցը կքննարկեն երկու անգամ. իշխանությունները շտապում են. «Ժողովուրդ»

Համայնքների խոշորացման հարցը կքննարկեն երկու անգամ. իշխանությունները շտապում են. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Armlur.am-ը տեղեկացել է, որ սեպտեմբերի 24-ին նախատեսված Ազգային ժողովի արտահերթ նիստից առաջ խորհրդարանական լսումներ կլինեն, որտեղ նախատեսված է քննարկել համայնքների խոշորացման հարցը։ Մասնավորապես, ԱԺ նիստերի դահլիճում Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովը կազմակերպում է խորհրդարանական լսումներ` ՀՀ կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ««Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի եւ կից օրենսդրական փոփոխությունների փաթեթի վերաբերյալ:

Իսկ արդեն 24-ին արտահերթ նիստում կքննարկվի «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» և «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքներում փոփոխությունների նախագծերի փաթեթը՝ առաջին և երկրորդ ընթերցմամբ:

Այսինքն՝ այս փաթեթը մեկ անգամ կքննարկվի լսումների միջոցով, մեկ անգամ էլ՝ արտահերթ նիստով։ Այս շտապողականությունն իր պատճառներն ունի. իշխող ուժը ցանկանում է ՏԻՄ ընտրություններից առաջ խոշորացված համայնքներ ունենալ ու ավելի շատ տարածքներում ունենալ սեփական համայնքապետեր»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում