Շուտով Երեւանի օղակաձեւ զբոսայգում կզետեղվի ՀՅԴ Ընդհանուր ժողովով որոշված «Նեմեսիսի» գործողության հերոսների հիշատակը հավերժացնող այս հուշարձանը: Այս մասին հայտնել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանը՝ հրապարակելով հուշարձանի լուսանկարը։
«Շուտով Երեւանի օղակաձեւ զբօսայգիին մէջ կը զետեղուի ՀՅԴ Ընդհանուր Ժողովով որոշուած «Նեմեսիս»ի գործողութեան հերոսներու յիշատակը յաւերժացնող այս յուշարձանը։
Փառք այդ հերոսական սերունդին։
Վարձքը կատար հետեւեալ նախաձեռնողներուն եւ աջակիցներուն՝
Արտյոմ Երկանյան, Արմեն Գևորգյան, Տիգրան Բարսեղյան, Կամո Արեյան, Արթուր Մեսչյան, Դավիթ Ճգնավորյան, Արմեն Գալջյան, Սուրեն Էյրամջյան, Աշոտ Մելքոնյան, Արսեն Ավագյան, Արարատ Գոմցյան, Լյուդվիգ Սարգսյան, Իզաբելա Աբգարյան»։