Սեպտեմբերի 18-ը տարվա 261-րդ օրն է։
Տարվա ավարտին մնում է 104 օր։
- 1810 թ. - Չիլին անկախացավ Իսպանիայից։
- 1851 թ. - ստեղծվեց Նյու Յորք Թայմս ամերիկյան օրաթերթը։
- 1895 թ. - հնչակյանները Կոստանդնուպոլսի Բաբը Ալի (Բարձր դուռ) հրապարակում կազմակերպեցին խաղաղ ցույց՝ նպատակ ունենալով թուրքական կառավարությանը հարկադրել կենսագործելու «մայիսյան բարենորոգումները», սակայն թուրքական ոստիկանությունը, զորքը և մահակներով զինված խուժանը հարձակվել են ցուցարարների վրա․ կոտորելով մոտ 2000 հայ։
- 1895 թ. - ծնվել է Գրիգոր-Պետրոս Աղաջանյանը, Հռոմի կաթոլիկ եկեղեցու հայազգի գործիչ, կուրիալ կարդինալ, Հայ Կաթողիկե եկեղեցու կաթողիկոս-պատրիարք (մահ. 1971 թ.)։
- 1905 թ. - ծնվել է Գրետա Գարբոն, շվեդ հայտնի դերասանուհի։
- 1908թ. - ծնվել է հայ մեծանուն գիտնական, աստղագետ Վիկտոր Համբարձումյանը: Վ. Համբարձումյանի ծննդյան օրը՝ սեպտեմբերի 18-ը, Հայաստանում որպես աստղագիտության օր է նշվում 2009թ-ից սկսած՝ ՀՀ կառավարության որոշման համաձայն։
- 1918 թ. - Ֆրանս-Հայկական համաձայնագրի հիման վրա ստեղծված Հայկական Լեգեոնը Պաղեստինում Ֆրանսիական բանակի կազմում մասնակցեց իր առաջին ճակատամարտին։
- 1961 թ. - ծնվել է Բերնար Վերբերը, ֆրանսիացի գիտաֆանտաստիկ ժանրի գրող, փիլիսոփա։
- 1976 թ. - ծնվել է Ռոնալդոն, բրազիլացի ճանաչված ֆուտբոլիստ։