կարևոր
1696 դիտում, 2 տարի առաջ - 2021-09-17 21:53

Հայկ Մարտիրոսյանը և Տիգրան Հարությունյանը հաղթանակով են մեկնարկել միջազգային մրցաշարում

Հայկ Մարտիրոսյանը և Տիգրան Հարությունյանը հաղթանակով են մեկնարկել միջազգային մրցաշարում

Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի անդամ Հայկ Մարտիրոսյանը հաջող մեկնարկեց 4th Sharjah Masters միջազգային մրցաշարում:

Արաբական Միացյալ Էմիրություններում մեկնարկած մրցաշարի անդրանիկ տուրում Մարտիրոսյանը մրցեց Իրանի ներկայացուցչի հետ և սպիտակ խաղաքարերով առավելության հասավ:

Արամ Հակոբյանը պարտություն կրեց, իսկ Տիգրան Հարությունյանը ևս հաղթանակ տարավ: Նա խաղում էր սև խաղաքարերով:

4th Sharjah Masters-ին մասնակցում է 58 շախմատիստ: Այն անցկացվում է շվեյցարական մրցակարգով և բաղկացած է 9 տուրից: Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 60 հազար ԱՄՆ դոլար: