16.05.2022
|
||
---|---|---|
USD | 454.99 -0.95 | |
GBP | 558.18 +1.89 | |
EUR | 474.78 +1.10 | |
GEL | 153.32 +1.84 | |
RUB | 7.21 +0.14 |
ՀՀ ԶՈւ ԳՇ զորքերի ծառայության վարչության աշխատանքային խումբը սեպտեմբերի 14-ից 17-ը շրջայց է կատարել պահեստազորայինների եռամսյա վարժական հավաքներում ընդգրկված զորամասեր ու ռազմական ոստիկանության հենակետեր։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Մարտական դիրքերում առանձնակի ուշադրություն է դարձվել անձնակազմի հանդերձավորմանը և սոցիալ-կենցաղային պայմաններին, զենք-զինամթերքի պահպանությանը, անվտանգության կանոնների պահպանմանը, ինչպես նաև զինծառայողների բարոյահոգեբանական վիճակին: