կարևոր
1849 դիտում, 1 տարի առաջ - 2021-09-17 20:37

Զոհերի հարազատները հրաժարվեցին գնալ կառավարություն՝ պնդելով, որ սեպտեմբերի 21-ի միջոցառումը պետք է չեղարկվի

Զոհերի հարազատները հրաժարվեցին գնալ կառավարություն՝ պնդելով, որ սեպտեմբերի 21-ի միջոցառումը պետք է չեղարկվի

Հանրապետության հրապարակում սեպտեմբերի 21-ին կայանալիք տոնական միջոցառումը չեղարկելու նպատակով Կառավարության դիմաց հավաքված Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողներն ու հարազատները հրաժարվել են գնալ Կառավարություն՝ խնդիրը քննարկելու եւ Անկախության օրը նախատեսված միջոցառումների ծրագրին ծանոթանալու առաջարկից:

Զոհված զինծառայողների հարազատները պնդում ու պահանջում էին, որ Անկախության օրը նախատեսված համերգային միջոցառումը, որը պետք է Հանրապետության հրապարակում կայանա, չեղարկվի, քանի որ այժմ նման բնույթի միջոցառման անցկացումն անթույլատրելի է եւ անարգանք զոհերի հիշատակի հանդեպ: Նրանք պահանջում էին առնվազն հետաձգել նմանատիպ միջոցառումը եւ չանցկացնել այն մինչեւ նոյեմբերի 10-ը, որ գոնե զոհերի մահվան տարելիցը լրանա: Փոխարենն առաջարկում էին սեպտմբերի 21-ին մոմավառությամբ երթ կազմակերպել դեպի Եռաբլուր: