20.05.2022
|
||
---|---|---|
USD | 458.98 -0.42 | |
GBP | 572.99 +1.96 | |
EUR | 485.74 +1.67 | |
GEL | 158.68 +1.35 | |
RUB | 7.81 +0.41 |
Գորիս-Կապան ճանապարհի Որոտանի հատվածում ադրբեջանցի զինվորները կանգնեցրել են երեխաներ տեղափոխող հայկական քաղաքացիական միկորավտոբուսն ու դանակով ավտոբուսի վրայից քերել Արցախի դրոշը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ադրբեջանական ոստիկանության անցակետ է տեղադրվել Գորիս-Կապան միջպետական ճանապարհի հատվածում։
Հիշեցնենք, որ օգոստոսի 25-ից ադրբեջանցի զինվորականները փակել էին Կապան-Գորիս ավտոմայրուղու Կարմրաքար-Շուռնուխ հատվածի երթևեկությունը: Օգոստոսի 26-ին թշնամու զինվորականները փակել են Գորիս-Որոտան հատվածը։
Օգոստոսի 27-ի դրությամբ, վերականգվել էր Մ2 միջպետական ճանապարհի Գորիս-Շուռնուխ-Կապան հատվածի երթևեկությունը: Որոտան և Նոր Առաջաձոր հատվածներում տեղադրվել էին բետոնե թափարգելներ՝ այդ հատվածներում երթևեկությունը դանդաղեցնելու նպատակով:
Ճանապարհի այդ հատվածների հսկողությունը իրականացնելու էին ռուս սահմանապահները: