կարևոր
457 դիտում, 1 ամիս առաջ - 2021-09-17 20:10

ԵՊՀ մամուլի խոսնակը հեռացվել է աշխատանքից՝ անհիմն նկատողությունների պատճառով․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Սեպտեմբերի 15-ին ԵՊՀ մամուլի խոսնակը տեղեկացրել է, որ հեռացվել է աշխատանքից: Ըստ նրա՝ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի անհիմն նկատողությունների պատճառով: Ասում է՝ մինչ սեպտեմբերի 15-ը պարտավորվել է օրական 3-4 անգամ տարբեր թեմաներով բացատրություններ գրել, որոնցից 3-ն էլ հենց դարձել են նկատողություն: Առաջինը ստացել է սեպտեմբերի 7-ին, երկրորդը՝ սեպտեմբերի 9-ին:

3-րդ նկատողությունը, օրինակ, ստացել է ուշանալու համար, սակայն այստեղ, նախկին խոսնակի կարծիքով, հատկանշական է այն, որ ժամերը, թե երբ է ինքը գալիս համալսարան աշխատանքի՝ իմացել են տեսախցիկների միջոցով, որը, ըստ Գեւորգ Էմին-Տերյանի, անձնական տվյալների խախտում է:

Հովհաննես Հովհաննիսյանն էլ թեեւ չի ցանկացել տեսախցիկներ առջեւ խոսել, բայց պնդել է՝ ազատումն անհիմն չէ, եղել են հիմնավոր նկատողություններ: Իսկ եթե արդեն նախկին խոսնակը համաձայն չէ, ԵՊՀ ռեպտորի ժամանակավոր պաշտոնակատարը նշել է՝ կարող է դիմել դատարան, որտեղ կորոշվի այդ ամենը հիմնավոր է՞, թե ոչ:

Էմին-Տերյանը նշել է, որ դիմել է հայցի ապահովման միջոց կիրառելու համար, որպեսզի վերականգնվի իր աշխատանքին, մինչեւ կլինի դատարանի վերջնական որոշումը: