կարևոր
1183 դիտում, 2 տարի առաջ - 2021-09-17 19:01

Պատգամավորներն ու ԱԺ աշխատակազմը պարգևատրվել են․ ընդդիմադիր խմբակցությունները հրաժարվել են պարգևավճարից․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Անկախության տոնի առթիվ պատգամավորները պարգեւատրվել են՝ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի որոշմամբ:

Պատգամավորն իր բանկային հաշվին ստացել է 381 հազար 420 դրամ: ԱԺ նախագահությունը, խմբակցությունների ղեկավարներն ու հանձնաժողովների նախագահներն՝ ավելի շատ:

«Հայաստան» խմբակցությունը հրաժարվել է պարգեւավճարից: Աժ նախագահի որոշման մասին, նախքան դրա ուժի մեջ մտնելը, տեղյակ չի եղել նույնիսկ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը: 

«Պատիվ ունեմ» խմբակցությունն էլ ավելի ուշ հայտարարեց՝ ստացած պարգեւավճարներն ուղղելու են երկրում սոցիալական խնդիրների լուծմանը:

Պարգեւավճարներին դեմ արտահայտվող ընդդիմադիրներին իշխանական պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը նշում է, թե  միայն պատգամավորները չէ, որ խրախուսվել են. հանրային ծառայողները, ամբողջ պետական ապարատը պարգեւատրվածների ցանկում են:  

Ոչ թե ԱԺ աշխատակազմի, այլ միայն պատգամավորներին տրամադրվող պարգեւավճարների ու պատգամավորական ծախսերի համար նախատեսված 250 հազարական դրամի որոշումը «Հայաստան» խմբակցությունը պատրաստվում է վիճարկել Սահմանադրական դատարանում: 

Մանրամասները՝ Անահիտ Հովհաննիսյանի տեսանյութում։