կարևոր
289 դիտում, 1 ամիս առաջ - 2021-09-17 17:27

Վերացվել է «Գյումրի Քենդի» արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Գյումրի Քենդի» արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հրամանով՝ վերացվել է անհատ ձեռնարկատեր Մերուժան Առաքելյանին պատկանող կրեմային հրուշակեղենի արտադրամասի (Շիրակի մարզ, ք. Գյումրի) արտադրական գործունեության կասեցումը:

«Գյումրի Քենդի» ապրանքանիշի կրեմային հրուշակեղեն արտադրող այս ընկերությունում հայտնաբերվել էին օրենսդրությամբ սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ, որոնք սահմանված ժամկետում շտկվել են: