կարևոր
604 դիտում, 1 ամիս առաջ - 2021-09-17 17:10

Մեկնարկել են ԶՈւ հակաօդային պաշտպանության զորքերի համալիր մարզումները

Մեկնարկել են ԶՈւ հակաօդային պաշտպանության զորքերի համալիր մարզումները

Սեպտեմբերի 16-ից մեկնարկել են ԶՈւ հակաօդային պաշտպանության զորքերի համալիր մարզումները։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ՊՆ-ն:

ՀՕՊ կենտրոնական ենթակայության N զորամասի ստորաբաժանումները դուրս են բերվել մշտական տեղակայման վայրից, բացազատվել են դաշտային պայմաններում և ՀՕՊ միջոցներն ու տեխնիկան բերել մարտական վիճակի։

Անցկացվել են համալիր պարապմունքներ անձնակազմի դաշտային վարժվածությունն ու մասնագիտական կարողությունները ստուգելու, ինչպես նաև տեսական գիտելիքները կատարելագործելու նպատակով։

ՀՕՊ մարզումները շարունակվելու են․ տեսական պարապմունքներին հաջորդելու են գործնական վարժանքները։