կարևոր
586 դիտում, 1 ամիս առաջ - 2021-09-17 15:49

«Հայաստան» խմբակցությունը խստագույնս դատապարտում է գործող վարչախմբի գործելաոճը

«Հայաստան» խմբակցությունը խստագույնս դատապարտում է գործող վարչախմբի գործելաոճը

«Հայաստան» դաշինքը հայտարարություն է տարածել:

«Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի սեպտեմբերի 16-ի կարգադրությամբ` Հայաստանի Հանրապետության անկախության 30-ամյակի կապակցությամբ Ազգային ժողովի պատգամավորներին վճարվել է պարգևավճար:

Այսօր երբ հարյուրավոր անհետ կորածներ և չգտնված աճյուններ ունենք, երբ հազարավոր որդեկորույս ծնողներ չեն կարողանում հաղթահարել իրենց ցավը և վիշտը, երբ մեր բազմահազար քաղաքացիներ չեն կարողանում ստանալ անհրաժեշտ բուժօգնություն առողջապահության պետպատվերի գումարների սպառման պատճառով, այս իշխանությունը, քաղաքացիների խնդիրները մի կողմ թողած, լծված է գունագեղ տոնակատարություններ կազմակերպելու և պարգևատրումների գործին:

«Հայաստան» խմբակցությունը խստագույնս դատապարտում է գործող վարչախմբի գործելաոճը: Խմբակցությունը չափազանց կարևորում է ազգային արժանապատվությունը և հատկապես խոցված ինքնիշխանության պայմաններում անկախության օրվա կապակցությամբ պատգամավորներին տրվող պարգևատրումները գնահատում է վիրավորանք ՀՀ քաղաքացուն:

Հաշվի առնելով, որ մենք այդ որոշումը համարում ենք ապօրինի, ինչպես նաև այն, որ այն տարածվում է նաև մեր խմբակցության պատգամավորների վրա, հայտարարում ենք, որ մենք չենք օգտագործելու այդ միջոցները, միաժամանակ պարգևավճարների օրինականությունը վիճարկելու ենք դատարանում: Բացի դրանից` կատարվածին քրեաիրավական գնահատական տալու նպատակով դիմելու ենք իրավապահ մարմիններին»: