կարևոր
1960 դիտում, 2 տարի առաջ - 2021-09-17 15:32

Արցախում թշնամու կրակոցից զինծառայող է վիրավորվել

Արցախում թշնամու կրակոցից զինծառայող է վիրավորվել

Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, թշնամին Արցախի Հանրապետության արևմտյան հատվածում հերթական անգամ խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը, ինչի հետևանքով հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, շարքային Վրույր Վարդանի Շահրամանյանը: Այս մասին հայտնում է ԱՀ ՊԲ-ն։

Միջադեպի առնչությամբ համապատասխան տեղեկատվություն է տրամադրվել ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը: