կարևոր
736 դիտում, 1 ամիս առաջ - 2021-09-17 14:22

Իշխանության կողմից Տղերքն ավելի քիչ գնահատվեցին, քան իրենց քաղաքական նպատակահարմարությունները. Նարեկ Մանթաշյան

Իշխանության կողմից Տղերքն ավելի քիչ գնահատվեցին, քան իրենց քաղաքական նպատակահարմարությունները. Նարեկ Մանթաշյան

Այս իշխանությունը, իր թիվ մեկ պատասխանատուի գլխավորությամբ, հայրենիքը սիրում են, ըստ իրենց հարմարության, քաղաքական շահի, և այդ «սիրուց» առավել օգուտ ստանալու համար: Այս մասին գրել է «Այլընտրանք» ՀԿ ղեկավար, «Հայաստան» դաշինքի անդամ Նարեկ Մանթաշյանը: 

«Դրա արտահայտումներից էր նաև մարտի մեկի զոհերի հարազատներին 30 միլիոնական դրամ վճարելը:

Դեռ այն ժամանակ ասում էի, որ նա այդ քայլով զուտ քաղաքական դիվիդենտ է շահում:

Անցավ ժամանակ, արհավիրք՝ պատերազմ, հազարավոր զոհեր… Տղերք, ովքեր ընտրեցին գիտակցված մահն ու անմահացան: Նրանք զոհվեցին, որ մենք ապրենք, որ Հայաստանն ու Արցախը շարունակեն ամուր մնալ...

Ավաղ, ցավով ստիպված ենք արձանագրել, որ այս իշխանության կողմից Տղերքն ավելի քիչ գնահատվեցին, քան իրենց քաղաքական նպատակահարմարությունները:

Հայրենիքի համար ընկած Տղերքի ընտանիքին վճարվում է 10 միլիոն դրամ, իսկ կան նաև դեպքեր, որ նույնիսկ դա չեն տալիս, հաճախ ձգձգելով և գումարի պակասությունը թաքցնելով այլ պատրվակներով:

Հ.Գ Մարտի մեկի զոհերին 30 միլիոն, Հայրենիքի համար զոհված զինվորին 10 միլիոն... սա է իրականությունը...»: