կարևոր
763 դիտում, 1 ամիս առաջ - 2021-09-17 14:00

Իշխանություններն ամենաբարձր մակարդակով օգտագործում են ադրբեջանական տեղանուններ՝ փորձելով ևս մեկ անգամ հիմնավորել ադրբեջանական կեղծարարությունը․ Աննա Մկրտչյան

Իշխանություններն ամենաբարձր մակարդակով օգտագործում են ադրբեջանական տեղանուններ՝ փորձելով ևս մեկ անգամ հիմնավորել ադրբեջանական կեղծարարությունը․ Աննա Մկրտչյան

Ոչ միայն Հայաստանի դեպքում պետք է երրորդ պետության հետ պետական սահմանն ու հարաբերությունները կարգավորվեն միջազգային ու երկկողմ փաստաթղթերով, այլև դա աշխարհի բոլոր պետությունների համար է օրինաչափություն։ Այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը՝ անդրադառնալով Փաշինյանի այն հայտարարություններին, թե «Վարչատարածքային բաժանաման մասին» օրենքով ուրվագծվել են ՀՀ եւ Ադրբեջանի սահմանները:

«Այդ անհեթեթությունը, որ անընդհատ շեշտվում է, թե «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքը պատասխանել է այդ հարցին, ուղղակի աբսուրդ է։ Յուրաքանչյուր օրենքի ընդհանուր դրույթների մասում հստակ սահմանվում է, թե այդ օրենքն ինչին է ուղղված, ինչ է կարգավորում եւ հասարակական հարաբերությունների որ շրջանակն է ամրագրում։ Ես վստահ եմ, այդ օրենքում չեք գտնի մի բառակապակցություն առ այն, որ դրանով կարգավորովում են Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունները:

Խառնաշփոթը միտումնավոր է ստեղծվում, որովհետև դեռ այն ժամանակ, երբ Սև լճի տարածքում 1 000-ից ավելի ադրբեջանցի, հենց իշխանությունների պնդմամբ, ուղղակիորեն ներխուժել էին ՀՀ սուվերեն տարածք, իրենք պնդում էին, որ այո, կա ագրեսիա և այդ ագրեսիան կարող է ստանալ իր համարժեք արձագանքը։ Հիմա հռետորաբանությունն ամբողջությամբ փոխել են, ամենաբարձր մակարդակով օգտագործում են ադրբեջանական տեղանուններ՝ փորձելով ևս մեկ անգամ հիմնավորել ադրբեջանական այդ կեղծարարությունը, որպեսզի ադրբեջանցիները կարողանան հիմք ընդունել նաև մեր կառավարության մերջբերումներն ու աշխարհին ներկայանալ ոչ թե որպես ագրեսորներ, որոնք ներխուժել են ՀՀ ինքնիշխան տարածք, այլ երկու պետություն, որոնք ունեն սահմանային վեճ։ Սա ամենևին այդպես չէ։ Մենք ունենք խնդիր մեր պետական սահման ներխուժած անձանց հետ և, ըստ էության, պայքար չենք իրականացնում», - ընդգծեց պատգամավորը։