կարևոր
1210 դիտում, 1 ամիս առաջ - 2021-09-17 11:53

«Հայաստան» խմբակցությունը հրաժարվում է պարգևավճարից. Իշխան Սաղաթելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Րոպեներ առաջ իմացանք, որ խորհրդարանի պատգամավորներին, այդ թվում եւ ընդդիմադիր, տրվել են պարգեւավճարներ։ Ընդդիմադիր «Հայաստան» պատգամավորական խմբակցությունը դատապարտում է նման վարքագիծը։ Այս մասին այսօր, սեպտեմբերի 17-ին Ազգային ժողովում ճեպազրույցների ժամանակ ասաց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը։

Սաղաթելյանի խոսքով՝ ավելի շուտ խոսքը Հայաստանի Անկախության օրվա առիթով տրված պարգեւավճարների մասին է։

«Մեզ համար դա անընդունելի է, եւ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության անունից մենք հայտարարում ենք, որ չենք վերցնի այդ փողերը։ Դա անընդունելի է եւ արժանի դատապարտման, հատկապես երբ երկրում հսկայական թվով սոցիալական խնդիրներ կան։ Մենք ավելի քան 10 հազար վիրավոր ունենք, հաշմանդամներ, եւ այս պայմաններում պետական պաշտոնատար անձինք, այդ թվում եւ պատգամավորները, շարունակում են պարգեւավճարներ ստանալ»,- ասաց ԱԺ փոխնախագահը։

Խորհրդարանականը նշեց, որ բոլոր միջոցները կամ կվերադարձվեն պետական բյուջե, կամ կուղղվեն սահմանամերձ համայնքներին՝ այս կամ այն օրախնդիր ծրագիրը իրականացնելու համար․․․

«Մեր երկրում ճգնաժամը անվտանգության հաղթահարված չէ և ուենում է նորանոր դրսևորումներ և շաբաթվա կարևոր ու գլխավոր թեման՝ Գորիս-Կապան ռազմավարական և ստրատեգիական ճանապարհում ադրբեջանական կողմից ոստիկանական անցակետի տեղադրումն է: