կարևոր
580 դիտում, 1 ամիս առաջ - 2021-09-17 11:41

Արցախում կորոնավիրուսային հիվանդության 6 դեպք է գրանցվել

Արցախում կորոնավիրուսային հիվանդության 6 դեպք է գրանցվել

Արցախում սեպտեմբերի 16-ին կատարվել է 88 թեստավորում, որի արդյունքում կորոնավիրուսային հիվանդության 6 դեպք է գրանցվել։

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 19 վարակակիր: Բժիշկները 4 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:

Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 12589 քաղաքացու հետազոտություն, որից 1107-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։