կարևոր
1612 դիտում, 1 ամիս առաջ - 2021-09-17 10:55

Ողբերգական ավտովթար Կոտայքի մարզում

Ողբերգական ավտովթար Կոտայքի մարզում

Այսօր` սեպտեմբերի 17-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Ժամը 05։40-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 32 կմ հատվածում՝ Չարենցավանի վարչական տարածքում, բախվել են Սևան քաղաքի բնակիչ՝ 31-ամյա Սևակ Հայրումյանի վարած Toyota Alphard մակնիշի և Գեղարքունիքի մարզի բնակիչ՝ 38-ամյա Գագիկ Խաչատրյանի վարած ԶԻԼ մակնիշի ավտոմեքենաները։

Վթարի հետևանքով Toyota-ի վարորդ Ս. Հայրումյանը տեղում մահացել է, իսկ ուղևոր՝ Սևան քաղաքի բնակիչ, 24-ամյա Նարեկ Մաթևոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Չարենցավան» բժշկական կենտրոն։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել արտակարգ իրավիճակների  նախարարության փրկարար ծառայության թիվ 44 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով; 

Մահացածին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները և մոտեցրել օպերատիվորեն ժամանած «Չարենցավան» բժշկական կենտրոնի դի տեղափոխող ավտոմեքենային։

Օպերատիվ են գործել Չարենցավանի հիվանդանոցի բժիշկները, ովքեր մինչև հիվանդանոց տեղափոխելը, վիրավորին տեղում առաջին առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնի փականն ու սահմանազատել տարածքը։

Ըստ նախնական տեղեկությունների՝ ԶԻԼ-ը դեպի Երևան ընթանալիս է եղել թույլատրելի հատվածով, երբ Toyota-ն բախվել է ԶԻԼ-ի հետնամասին, այնուհետև առաջ ընթանալով, անցել է ԶԻԼ-ի առջևից և բախվել երկաթե արգելապատնեշին։