կարևոր
484 դիտում, 1 ամիս առաջ - 2021-09-17 09:08

Այսօր սեպտեմբերի 17-ն է. 1988 թ. այս օրը Սեուլում մեկնարկեցին Ամառային XXIV Օլիմպիական խաղերը

Այսօր սեպտեմբերի 17-ն է. 1988 թ. այս օրը Սեուլում մեկնարկեցին Ամառային XXIV Օլիմպիական խաղերը

Սեպտեմբերի 17-ը տարվա 256-րդ օրն է:

 Տարվա ավարտին մնում է 107 օր:

1630 թ. – հիմնադրվեց Մասաչուսեթս նահանգի կենտրոն Բոստոն քաղաքը։

1787 թ. – ԱՄՆ-ն ընդունեց իր սահմանադրությունը, որը համարվում է առաջին ժամանակակից սահմանադրությունը։

1857 թ. – ծնվել է Կոնստանտին Ցիոլկովսկին, ռուս նշանավոր գիտնական, համարվում է հրթիռների և տիեզերագնացության հայրերից մեկը (մահ. 1935 թ.)։

1908 թ. - ծնվել է Ռաֆայել Իսրայելյանը, հայ ճանաչված ճարտարապետ («Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր», «Մայր Հայաստան» արձանը «Հաղթանակ» զբոսայգում, մահ. 1973 թ.)։

1917 թ. -ծնվել է Յուրի Լյուբիմովը, ռուս նշանավոր ռեժիսոր, դերասան, Տագանկայի թատրոնի հիմնադիր, ռուսական թատրոնի նշանավոր գործիչներից մեկը (մահ. 2014 թ.)։

1964 թ. - մահացել է Ցոլակ Ամերիկյանը, թատրոնի և կինոյի հայ դերասան, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (ծն. 1887 թ.)։

1988 թ. - Սեուլում մեկնարկեցին Ամառային XXIV Օլիմպիական խաղերը։

1992 թ. - Միավորված ազգերի կազմակերպության և Հայաստանի միջև Նյու Յորքում պայմանագիր ստորագրվեց։

1994 թ. - մահացել է Կարլ Փոփերը, ավստրիացի և բրիտանացի փիլիսոփա ու սոցիոլոգ (ծն. 1902 թ.)։