Մայրաքաղաքը Սյունիքին կապող մի հատվածը քանի օր է թշնամու վերահսկողության տակ է: Իշխանությունն էլ խոսում է այլընտրանքի մասին:
Հսկայական ներդրում կիրականացվի Սիսիան-Քաջարան ճանապարհի կառուցման համար: Էկոնոմիկայի նախարարը խոսել է 1 մլրդ դոլար ներդրման մասին՝ չմանրամասնելով փողի աղբյուրը:
Գորիս-Կապան ավտոճանապարհի ներկա իրավիճակը թեեւ անհանգստացնող է, բայց, ըստ Էկոնոմիկայի նախարարի, մեր ամենամեծ խնդիրն ամեն ինչ դրամատիկացնելն է:
Վահան Քերոբյանի կարծիքով՝ բոլոր հարցերը կլուծվեն դելիմիտացիայի եւ դեմարկացիայի արդյունքում: Պարզապես այս պահին՝ իրենց խնդիրը էսկալացիան մարելն է:
Իսկ, այն որ ադրբեջանցիներն իրանական բեռնատարները կանգնեցնում են, Հայաստան մտնելու համար հավելյալ խոչընդոտներ ստեղծում, եւ այն որ այս ամենի հետեւանքով հնարավոր է մեր երկրում ապրանքների դեֆիցիտ լինի, Քերոբյանը նախ չի անհանգստանում, ապա վստահեցնում է, որ վատագույն դեպքում կիրականացնեն «պլան Բ-ն»:
Մանրամասները՝ Ալինա Սիմոնյանի տեսանյութում։