կարևոր
2059 դիտում, 1 տարի առաջ - 2021-09-16 17:00

Դատարանը կրկին մերժել է Երևանի թիվ 122 դպրոցի նախկին տնօրենին կալանավորելու միջնորդությունը

Դատարանը կրկին մերժել է Երևանի թիվ 122 դպրոցի նախկին տնօրենին կալանավորելու միջնորդությունը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արմինե Մելիքսեթյանի նախագահությամբ, երկրորդ անգամ մերժել է Մարինե Գրիշայի Մալախյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին քննիչի միջնորդությունը։ Այս մասին հայտնել է նրա փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը:

Հիշեցնենք, որ դպրոցի ուսուցչուհիներից մեկը մամուլին տրամադրել էր ձայնագրություն իր և տնօրենի մասնակցությամբ կաշառք տալու ու ստանալու վերաբերյալ: Ձայնագրությունում նշվում էր, որ ուսուցչուհին աշխատանքի է ընդունվել 1500 դոլար վճարելու շնորհիվ, իսկ հետո էլ աշխատավարձի մի մասն է պարբերաբար տվել տնօրենին: Փաստի առթիվ հարուցված է քրեական գործ՝ կաշառք տալու, ստանալու, կաշառքի միջնորդության մասին հոդվածներով: