կարևոր
1699 դիտում, 2 տարի առաջ - 2021-09-16 16:45

Հաստատվել են միջազգային կազմակերպություններում ԱԺ-ի ութերորդ գումարման պատվիրակությունների կազմերը

Հաստատվել են միջազգային կազմակերպություններում ԱԺ-ի ութերորդ գումարման պատվիրակությունների կազմերը

Հաստատվել են Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում, Արևելյան գործընկերության խորհրդարանական վեհաժողովում և Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ազգային ժողովի ութերորդ գումարման պատվիրակությունների կազմերը: 

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակության անդամներն են՝ «Հայաստան» խմբակցությունից Արմեն Գևորգյանը և Արմեն Ռուստամյանը, «Պատիվ ունեմ»-ից` Հայկ Մամիջանյանը, իսկ ՔՊ-ից Նազելի Բաղդասարյանը, Վլադիմիր Վարդանյանը, Սոնա Ղազարյանը, Էդուարդ Աղաջանյանը: Պատվիրակությունը կղեկավարի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ, ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը:

Արևելյան գործընկերության խորհրդարանական վեհաժողովում՝ «Եվրանեսթում» հայկական պատվիրակության անդամներն են՝ «Հայաստան» խմբակցությունից՝ Արթուր Խաչատրյանը, Աննա Գրիգորյանը, Արթուր Ղազինյանը,  «Պատիվ ունեմ»-ից՝ Հայկ Մամիջանյանը, իսկ ՔՊ-ից Արման Եղոյանը, Բաբկեն Թունյանը, Սարգիս Խանդանյանը, Մերի Գալստյանը, Տաթևիկ Գասպարյանը: Պատվիրակությունը կղեկավարի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից Մարիա Կարապետյանը:

Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի անդամներն են՝ «Հայաստան» խմբակցությունից՝ Աղվան Վարդանյանը, ՔՊ-ից Անուշ Բեղլոյանը, Սերգեյ Բագրատյանը: Պատվիրակությունը կղեկավարի ՔՊ-ից Բաբկեն Թունյանը: